Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Եղրեւանին` (յասամանը) ժողովրդական բժշկության մեջ

Եղրեւանին` (յասամանը) ժողովրդական բժշկության մեջ

Եղրեւանու կամ, ինչպես հաճախ ասում ենք, յասամանի հայրենիքը Բալկանյան թերակղզին է, սակայն բոլորն էլ շատ են սիրում այս ծաղիկը: Մի գեղեցիկ լեգենդ կա եղրեւանու (սիրեն) մասին:

 

Գարնան դիցուհին ապրիլ ամսին գնում է արեւին արթնացնելու` իր հետ վերցնելով նաեւ Իրիսին` ծիածանի դիցուհուն: Անցնում էին նրանք` երկիրը ողողելով ոչ երկրային բույրով ու գեղեցիկ գույներով: Նրանք հասնելով Սկանդինավյան երկրներ, որտեղ դեռ ցուրտ էր ու սառույց` գարնան դիցուհին այս երկրի համար եւս խնդրեց գեղեցիկ գույներ, բայց Իրիսը բաժանել էր բոլոր գույները եւ մնացել էին միայն մանուշակագույնի տարբեր երանգներն ու սպիտակը: Այս գույները նրանք շաղ են տալիս թփերի վրա, ու այսպես առաջանում է բոլորի համար շատ սիրելի ու քնքուշ ծաղիկը:

 

Բայց քչերը գիտեն նրա բուժական նշանակության մասին: Դեռեւս հնում եղրեւանին օգտագործվել է բժշկության մեջ: Որպես բուժամիջոց օգտագործվում են բաց մանուշակագույնից մինչեւ մուգ մանուշակագույն տեսակները: Բուժական նպատակներով չեն օգտագործվում սպիտակ եւ հոտ չունեցող տեսակները: Շատ լավ է այն տեսակը, որն ունի «երջանիկ հնգյակներ»:

 

Եղրեւանուց պատրաստված պրեպարատներ հատկապես ներքին ընդունման համար նշանակելիս պետք է չմոռանալ նաեւ նրա հակացուցումների մասին: Օրինակ` այն չեն կարող ընդունել կանայք, ովքեր խնդիրներ ունեն դաշտանային ցիկլի խանգարման հետ: Թեկուզ այն երբեմն օգտագործում են երիկամային որոշ բորբոքային հիվանդությունների ժամանակ, սակայն չի կարելի այն ընդունել երիկամային քրոնիկական անբավարարության դեպքում: Չի կարելի գործածել նաեւ փորկապության դեպքում: Եվ պետք է չմոռանալ, որ յասամանի ծաղիկների մեծ քանակությունը թունավոր է. ավելի լավ է օգտագործել բողբոջներն ու տերեւները:

 

Եղրեւանուց պատրաստված պրեպարատներն ունեն քրտնամուղ, ջերմիջեցնող, հակաբորբոքային, ցավազրկող ու միզամուղ հատկություններ: Ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներից ստացված պատրաստուկներն օգտագործում են որպես հակամալարիային, ցավազրկող միջոց: Ծաղիկների թուրմը կիրառում են նաեւ թոքաբորբի, վերին շնչուղիների կատարի դեպքում:

 

Սպիտակ եղրեւանու ծաղիկների թուրմն օգտագործվում է ստամոքսի խոցի, հազի, լեղաքարային հիվանդությունների, իսկ 40 տոկոսանոց ոգեթուրմը` հոդերի աղային կուտակումների դեմ:

 

Ժողովրդական բժշկության մեջ տերեւները մտնում են այն բուսահավաքների կազմի մեջ, որոնցով բուժում են թոքերի տուբերկուլյոզը: Ծաղկաթուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ծաղիկները 250մլ եռջրի մեջ թողնել 1 ժամ, քամել եւ խմել 30-50մլ`օրը 3-4անգամ` բրոնխիտի դեպքում:

 

Ծաղկաթուրմը կարելի է օգտագործել նաեւ կապույտ հազի եւ երիկամային որոշ հիվանդությունների ժամանակ:

 

Եղրեւանու ծաղիկներից պատրաստվում է նաեւ ոգեթուրմ, որը շատ լավ կոմպրեսային միջոց է, օրինակ` աղերի կուտակման ժամանակ: Այն շատ օգտակար է կոշտացած կրունկներին: Դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ծաղիկները 500մլ օղու մեջ պահել 10 օր ու քամել: Կարելի է թանզիֆի կտորը թրջել այս թուրմով ու աղերի կուտակման դեպքում թրջոցներ դնել ցավող մասերին:

 

Հոդացավերի դեպքում կարելի է ծաղիկները լավ ծեծել, խառնել կարագի հետ ու քսուքի ձեւով օգտագործել՝ քսելով հոդերին: Իսկ թարմ տերեւները ծեծած վիճակում շատ օգտակար են թարախոտված վերքերին: Կարելի է տերեւները ծեծել, դնել վերքի վրա ու կապել: Այն արագացնում է ապաքինումը:

 

Միգրենային ցավերի դեպքում օգտագործում են յասամանի հիմքի վրա պատրաստված քսուք: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. յասամանի ծաղիկներից 2 գդալ աղալ ու խառնել 2 ճաշի գդալ սերուցքային կարագի հետ, այնքան, որ ստացվի միատարր զանգված: Հետո ստացված կրեմը քսել քունքերին ու ճակատին: Ծաղիկներից պատրաստված թուրմով կարելի է ողողել կոկորդը` լարինգիտի ժամանակ:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. original-garden.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի Anush Ayvazyan, ավանդական և ապացուցողական բժշկությունը դեևս չունի նմանօրինակ տեղեկություններ յասամանի տերևների հակադիաբետիկ բուժական հատկությունների մասին:

Anush Ayvazyan

15.06.2014

lsel em,vor yasamani terevnern ogtakar en shaqarayi diabeti hamar. xndrum em,ete karox eq,texekacreq ayd dexatomsi masin. kanxav shnorhakalutyun.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ